13 January 2021

Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների 44 երթուղիները

Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների 44 երթուղիները

ՀԿ Կենտրոնի կողմից Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների  Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ բնակավայրերում առկա և պոտենցիալ հնարավոր  քայլարշավների, հեծանվային արշավների և էկոտուրիզմի համար հնարավոր երթուղիների ուսումնասիրման և քարտեզագրման աշխատանքներ են իրականացվել: Այդ աշխատանքների արդյունքում վերոնշյալ համայնքներում հեռահար քարտեզագրման արդյունքում գծագրվել են ավելի քան 44 երթուղիներ։
Լոռի Բերդ խոշորացված համայնքի հեռակա ուսումնասիրված/քարտեզագրված երթուղիների քանակը 21 է, ընդհանուր երկարությունը՝ 133,76 կմ:
Գյուլագարակ խոշորացված համայնքի հեռակա ուսումնասիրված/քարտեզագրված երթուղիների քանակը 23 է, ընդհանուր երկարությունը՝ 106,75 կմ:
Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների հեռակա ուսումնասիրված/քարտեզագրված երթուղիների ընդհանուր քանակը 44 է, ընդհանուր երկարությունը՝ 240,51 կմ: