Գյուլագարակի «Եկեղեցիներ և լճեր» հեծանվային երթուղի

Գյուլագարակի «Եկեղեցիներ և լճեր» հեծանվային երթուղի

Երթուղու նկարագրություն

 

Երթուղին սկիզբ է առնում Գյուլագարակ համայնքի կենտրոնից՝ անցնելով Գյուլագարակի 19-րդ դարի կիսավեր, գեղեցիկ եկեղեցու մոտով, որից հետո անցնում եք Գարգառ գետն ու լքում գյուղը։ Հաջորդ 1.7 կմ-ը հեշտ վերելք է գողտրիկ ծառուղու երկայնքով՝ դեպի 5-6-րդ դարերի Տորմակ եկեղեցին, որից հետո անցնում եք մեկ այլ՝ «Տորմակադուռ» կոչվող հնավայրով և հին գերեզմանոցով։ Ողջ ճանապարհին կտեսնեք գեղեցիկ լանդշաֆտներ և սարեր։ Որոշ ժամանակ Տորմակ գետի կողքով հեծանիվ վարելով կվերադառնաք Գյուլագարակ. շարունակեք ճանապարհը դեպի Վարդաբլուր համայնք՝ մեծ ջրավազաններով, կամ, ինչպես տեղացիներն են անվանում դրանք՝ «լճերով»։ Հանկարծ բաց չթողնեք Մեծն Կոմիտասի արձանը ճամփեզրին. նա այստեղ է լսել ու նորովի կյանք հաղորդել հին հայկական «Հորովել» երգին։ Վարդաբլուրի հիմնական գրավչություններից «Լճերը» հրավիրում են ձեզ դադար առնել, շունչ քաշել կամ մի բան ուտել լճափնյա մեծ ծառերի շվաքում, եթե ուզեք։ Սակայն, նախքան լճափին կանգ առնելը դեռևս երկու պատմամշակութային վայր ունեք այցելելու՝ 19-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցին և լճերից ամենամեծի կողքին գտնվող 12-րդ դարի Սբ. Խաչ մատուռը։ Երթուղու հաջորդ այցելավայրը 6-րդ դարից մեզ հասած Գտեվանքն է, որից հետո ուղևորվում եք դեպի Ձորագետի աննման կիրճի վրա վեր խոյացող սարահարթին միայնակ կանգնած, 6-րդ դարի կիսավեր Ջգրաշեն եկեղեցին։ Այս բոլոր գեղեցիկ վայրերն այցելելուց հետո արդեն կարող եք վերադառնալ դեպի երթուղու սկզբնակետ։

հեռավորությունը 22.3 կմ
Բարդության աստիճանը միջին
Երթուղու տեսակը շրջանաձև
Մակերեսը լավ
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 295 մ / - 295 մ
Բարձրություններ 1288 / 1337 / 1413 մ
Առավելագույն թեքությունը 9.4 % - 12.0 %
Միջին թեքություն 2.3 % - 2.5 %
Երթուղու կատեգորիա հեծանվային
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին