«Ուռուտի երկնային քայլք» քայլարշավային երթուղի

«Ուռուտի երկնային քայլք» քայլարշավային երթուղի

Երթուղու նկարագրություն .

Երթուղին սկիզբ է առնում Ուռուտ գյուղի կենտրոնից, անցնում է 5-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտով ու շարունակում անդադար վերելքը մոտ 2 կմ, գեղեցիկ ժայռոտ տեղանքով, որը շատ հարմար է որոշ առումով էքստրեմալ ֆոտոսեսիաների, ինչպես նաև հանգստի կանգառ անելու համար։ Այստեղից կարող եք գյուղին նայել արդեն թռչնի թռիչքի բարձրությունից։ Հաջորդիվ կհասնեք Կոտրածսար լեռան գագաթի տակ գտնվող առաջին ենթագագաթին, որտեղից երևում են Գալուստիսարը, Արևկան, Սալուտը, Կլորքարն ու մի քանի այլ լեռներ, Տափերի լեռնաշղթան՝ մերձակա լանդշաֆտով։ Այս երթուղու բարձրագույն կետին հասնելուց հետո ժամանակն է լեռան մյուս կողմի սապատով դեպի գյուղ վերադարձը սկսել, որը նույնպես լի է նոր տեսարաններով։ Լեռնային զեփյուռը ձեզ առատորեն կսնի մերձակա Գալուստիսար լեռան կանաչ լանջերից եկող թարմ օդով. եթե բախտը ձեզ ժպտա՝ չի բացառվում նաև, որ հեռվից պատահաբար տեսնեք աղվեսների, արջերի կամ այլ վայրի կենդանիների։ Նախքան ճամփորդության ավարտը, երբ դեռ մոտ 2 կմ կունենաք քայլելու, կանցնեք մի բնական լճակի մոտով, սապատի հարավ-արևմտյան մասում, որտեղ գուցե որոշեք ևս մի անգամ կանգ առնել ու ևս մի յուրօրինակ  ֆոտոսեսաիա անել։ Քայլարշավն ավարտվում է Ուռուտ գյուղի կենտրոնի այն նույն հատվածում, որտեղից մեկնարկել էր։

հեռավորությունը 6.67 կմ ետդարձով
Բարդության աստիճանը բարդ
Երթուղու տեսակը շրջանաձեւ
Մակերեսը դժվարանցանելի
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 337 մ / - 337 մ
Բարձրություններ 1433 / 1544 / 1748 մ
Առավելագույն թեքությունը 37.5 % - 23.2 %
Միջին թեքություն 10.1 % - 9.9 %
Երթուղու կատեգորիա քայլարշավային, թռչնադիտման, ձիարշավային
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին