Ուռուտի «Հանդարտության հովիտ» հեծանվային երթուղի

Ուռուտի «Հանդարտության հովիտ» հեծանվային երթուղի

Երթուղու նկարագրություն .

Երթուղին սկիզբ է առնում Ուռուտ համայնքի կենտրոնից, անցնում է 5-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտով, թեքվում ձախ՝ դեպի միջհամայնքային ճանապարհ, որով և շարունակվում է մոտ 3 կմ՝ հասնելով հարևան Սվերդլով համայնք։ Մի քանի հարյուր մետրից, տներն անցնելուց հետո, բլրի վրա կտեսնեք այս գյուղի առաջին պատմամշակութային այցելավայրը՝ 6-րդ դարի Սբ. Գևորգ եկեղեցին։ Երթուղու հաջորդ կանգառը կլինի այստեղից մոտ 300 մետր այն կողմ, 17-րդ դարի մատուռի մոտ, որ գտնվում է անտառոտ տեղանքի այն կողմում, գերեզմանոցի տարածքում։ Այնուհետև, մի քանի րոպե ծառաշատ լանջի ու ոչ մեծ դաշտերի միջև հեծանիվ վարելով կհասնեք Մ.թ.ա. 2-1 հազարամյակների “Բերդի դոշ” կոչվող ամրոցի ավերակներին, որտեղից, կարճ զառիթափ վայրէջքն անցնելուց հետո, ճամփան կշարունակվի արդեն Սվերդլով համայնքից դուրս՝ ուղևորվելով դեպի 3.5 կմ հեռվում գտնվող մեկ այլ միջնադարյան այցելավայր։  Նույնիսկ շարունակական վերելք հաղթահարելը ձեզ չի խանգարի վայելել այս հատվածը՝ ձախ կողմում Ուռուտ գետով, շուրջբոլորը գեղեցիկ լեռների տեսարաններով։ Ձախից կտեսնեք Օձաբներ, Մանկանց Ծմակ, Կաթնուկ լեռները, աջից՝ Կոտրածսար, Սառնակն, Լեջան, Ագաթքար, Կողասար լեռները։ H34 մայրուղուց աջ թեքվելուց հետո մոտ 700 մետր անցնելով կհասնեք “Դորբանդ” կոչվող հնավայրի ավերակներ, որոնցից մոտ 200 մետր այն կողմ էլ կտեսնեք այդ երթուղու վերջին այցելավայրը՝ 6-րդ դարի Սբ.Աստվածածին հիասքանչ եկեղեցին, որ տեղացինքրն անվանում են Դորբատավանք։ Վերադարձի ճանապարհի մի մասը մի փոքր այլ երթուղով կլինի, զուգահեռ այն մեկին, որով եկել էիք։ Դա Ուռուտ գետի վտակ Երկկապ գետակն անցնելուց հետո եկող հատվածն է, մինչև նորից կհասնեք H34 մայրուղի։ Այնուհետև շարունակեք մոտ 4 կմ վայրէջքն ու կանգ առեք Սվերդլով գյուղի լճակների մոտ, եթե ուզում եք, օրինակ՝ պիկնիկ անելու, որից հետո կմնա Ուռուտ վերադառնալը, դեպի այն կետ, որտեղից մեկնարկել էիք։

հեռավորությունը 17.9 կմ ետդարձով
Բարդության աստիճանը բարդ
Երթուղու տեսակը հիմնականում գծային
Մակերեսը միջին
Հողածածկույթ
Բարձրության ավելացում 332 մ / - 332 մ
Բարձրություններ 1444 / 1502 / 1602 մ
Առավելագույն թեքությունը 20.4 % - 29.0 %
Միջին թեքություն 3.4 % - 3.4 %
Երթուղու կատեգորիա հեծանվային, ձիարշավային, թռչնադիտման
Երթուղու կարգավիճակը
Անհրաժեշտ հեռախոսահամարներ

Արտակարգ իրավիճակների ծառայություն. 911 կամ 112, Հրշեջ ծառայություն 101,  Ոստիկանություն 102, Շտապ բուժ-օգնություն 103, Գազի ծառայություն 104

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ

Դիտել ավելին